ՀՍՀ/ԶԱՆԳՎԱԾԻ ՊԱԿՍՈՐԴ
ԶԱՆԳՎԱԾԻ ՊԱԿՍՈՐԴ, զանգվածի նվազումը` ազատ մասնիկներից կապված համակարգ առաջանալիս: Ռելյատիվիստական մեխանիկայում զանգվածի պահպանման օրենքն ընդհանուր առմամբ տեղի չունի: Եթե, օրինակ, մասնիկները ձգում են միմյանց, ապա կարող է ստեղծվել կապված համակարգ, որի հանգստի Eo էներգիան փոքր է բաղադրիչ մասնիկների հանգստի Ei էներգիաների գումարից` կապի էներգիային (հավասար մեծությամբ: Այդ պատճառով համակարգի զանգվածը` m E 0 c 2 mi c 2 (mi ը բաղադրիչ մասնիկների զանգվածներն են, c-ն լույսի արագությունն է), փոքր է բաղադրիչ մասնիկների զանգվածների գումարից m c 2 մեծությամբ, որը հենց Զ. պ. է: Միջուկային ֆիզիկայում Զ. պ. տվյալ իզոտոպի ատոմի զանգվածի (զանգվածի ատոմական միավորներով արտահայտված) և զանգվածի թվի տարբերությունն է: Միջուկի կապի էներգիայի և Զ. պ-ի միջև գոյություն ունի m с 2 Zmp (A—Z)mn—M c 2 առնչությունը, որտեղ Z-ը պրոտոնների թիվն է, M-ը` միջուկի զանգվածը, A-ն` զանգվածի թիվը, իսկ mp և mn ը պրոտոնի և նեյտրոնի զանգվածներն են: Որոշ դեպքերում հարմար է օգտվել մեկ նուկլոնին վերագրվող Զ. պ-ից, որը կոչվում է փաթեթման գործակից` P m A: Զ. պ. դրական է O 16-ից թեթև միջուկների համար: Այն բացասական է, երբ А»20, ընդ որում փաթեթման գործակիցը նվազագույնն է А 50—60 ի (ամենակայուն միջուկներ) դեպքում: Ծանր (А»100) տարրերի Am-ը մոնոտոն աճում է, քանի որ պրոտոնների էլեկտրաստատիկ վանման պատճառով փոքրանում է կապի էներգիան: Дт-ը դառնում է դրական, երբ А»160:
