Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԳՎԱԾԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԳՎԱԾԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔ, քիմիայի օրենքներից, համաձայն որի ռեակցիայի մեջ մտնող նյութերի ընդհանուր զանգվածը (կշիռը) հավասար է ռեակցիայի վերջնանյութերի ընդհանուր զանգվածին (կշռին): Հայտնագործել է Մ. Վ, Լոմոնոսովը 1748-ին և փորձնականորեն հաստատել 1756-ին` զոդված փորձանոթներում մետաղները այրելիս: Զ. պ. օ. մեծ ճանաչում գտավ Ա. Է. Լավուազիեի աշխատանքների շնորհիվ, որը ձևակերպեց այն 1789-ին: Զանգվածի և էներգիայի միջև կապի ժամանակակից պատկերացմամբ օրենքը այնքան էլ ճիշտ չէ (տես Զանգված):