ՀՍՀ/ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, ֆիզիկական քիմիայի հիմնական օրենքներից է: Զ. ն. օ. կապ է հաստատում քիմ. ռեակցիայի արագության և փոխազդվող նյութերի խտությունների միջև: Ձևակերպել են նորվեգացի գիտնականներ Կ. Գուլդբերգը և Պ. Վաագեն 1864—1867-ին: Համաձայն Զ. ն. օ-ի, արագությունր, որով А նյութը փոխազդում է В նյութի հետ, կախված է դրանց խտությունից (կամ ակտիվությունից): Դարձելի ռեակցիայի համար` aA bB mM nN, ուղիղ ռեակցիայի (ձախից աջ ընթացող) արագությունը արտահայտվում է v 1 k 1 A a. B b, հետադարձ ռեակցիայի (աջից ձախ ընթացող) արագությունը` v 2 k 2 M m N n, որտեղ k 1 և k 2-ը ռեակցիաների արագությունների հաստատուններն են կամ տեսակարար արագությունները, А, В, М, Nj-ը` А, В, М, N նյութերի խտությունները: Ուղիղ ռեակցիայի արագությունը ռեակցիայի ընթացքում փոքրանում է, իսկ հետադարձ ռեակցիայինը` մեծանում: Երբ ռեակցիաների արագությունները հավասարվում են` v 1 v 2, հաստատվում է հավասարակշռություն: Այդ դեպքում ռեակցիային մասնակցող նյութերի խտությունների միջև կապն արտահայտվում է k 1 k 2 K M m N n A a. B b առնչությամբ, որտեղ K-ն հաստատուն մեծություն է տվյալ ռեակցիայի և ջերմաստիճանի համար և կոչվում է ռեակցիայի հավասարակշռության հաստատուն (կոնստանտ): Գազային նյութերի համար հավասարումն արտահայտվում է նյութերի պարցիալ ճնշումներով: Զ. ն. օ. կիրառվում է քիմ. պրոցեսների տարբեր հաշվարկների համար (օրինակ, ամոնիակի սինթեզ, ծծմբային գազի օքսիդացում ևն), թույլ է տալիս վճռելու հարցեր, թե նյութերի խտությունների տրված հարաբերության դեպքում որ ուղղությամբ կընթանա ռեակցիան, որքան շատ կստացվի ցանկալի նյութը ռեակցիայի այս կամ այն պայմաններում:
