Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԴՐԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԴՐԵՐ («իսլանդ. sandr, sand—ավազ), սառցադաշտի եզրերին հարող տարածություններ` ծածկված սառցահալի ջրերի կողմից լվացված և վերանստեցված մորենային նյութերով, գերազանցապես ավազով: Բուսածածկույթից զուրկ Զ. հաճախ վեր են ածվում ցամաքային դյունային դաշտերի (տես Դյուներ): Լայնատարած Զ. հանդիպում են Իսլանդիայի և Ալյասկայի սառցադաշտերի մերձակայքում: Պլեյստոցենյան մայրցամաքային սառցապատման հետ կապված Զ. մեծ տարածք են զբաղեցնում Արևմտյան Եվրոպայի հս-ի հարթավայրային շրջաններում, Պոլեսիեում, Մեշչորայի և Արեմտա-Սիբիրական հարթավայրերում: