ՀՍՀ/ԶԱՆԶԻԲԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՆԶԻԲԱՐ (Zanzibar), կղզի Հնդկական օվկիանոսում, Աֆրիկայի արևելյան ափի մոտ: Մտնում է Տանզանիայի կազմի մեջ: Տարածությունը 1658 կմ2 է, բնակչությունը` 420 հզ. (1974): Բարձրությունը մինչև 120 մ է: Կազմված է կորալային կրաքարերից, շրջափակված` խութերով: Զարգացած են կարստային երևույթները: Կլիման հասարակածամուսոնային է, տարեկան տեղումները` մինչև 2000 մմ: Զ-ում կան մեխակի ծառի, կոկոսյան արմավենու պլանտացիաներ: Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը Զանզիբարն է:
