Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԿՈՎԵՑԿԱՅԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԿՈՎԵՑԿԱՅԱ (իսկական ազգանունը` Ադասովսկայա) Մարիա Կոնստանտինովնա (1860—1934), ուկրաինացի սովետական դերասանուհի, թատերական գործիչ: ՈՒՍՍՀ ժող. արտիստուհի (1922): 1907-ին Ն. Սադովսկու հետ կազմակերպել է Կիևի առաջին ուկր. թատրոնը: Ղեկավարել է Նեժինի ժող. թատրոնը, մասնակցել Կիևում ժող. թատրոնի կազմակերպմանը (1918, այժմ` Լվովի Մ. Զանկովեցկայայի անվ. ուկր. դրամատիկական թատրոն):