ՀՍՀ/ԶԱՊԵԼ
ԶԱՊԵԼ (1215—1252), Կիլիկիայի Հայոց թագուհի 1252-ից: Լևոն Զ-ի դուստրը: Հոր կամքով նշանակվել է թագաժառանգ` խնամակալ ունեենալով Կոստանդին Լաբրոնացի իշխանին: Լևոն Բ-ի մահից հետո գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222-ին Կիլիկիայի իշխանները Զ-ին ամուսնացրել են Անտիոքի դքսության հշխանազն Ֆիլիպի հետ: Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224-ին գահընկեց արվեց և բանտարկվեց: 1226-ին Զ. ամուսնացել է Կոստանդին Լամբրոնացու որդու` Հեթումի (Հեթում Ա) հետ (երկուսն էլ 11 տարեկան): 1238-ին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց: Մսում կառուցել է տվել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները, 1241-ին, հիմնել հիվանդանոց: Աղբյուրներում հիշվում է իբրև «ողջախոհ», «առաքինաջան», որը հմուտ է եղել ուսման, գիտության մեջ: Զ. ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը` Լևոն Գ, 1270-ին ժառանգել է գահը: Զ. թաղվել է Դրազարկում: Պահպանվել են Զ-ի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ:
Գրկ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք. Վնտ.. 1956: Ալիշան Ղ., Սիսուան. Վնտ., 1885:
