ՀՍՀ/ԶԱՊՈՏՈՑԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՊՈՏՈՑԿԻ Անտոնին, 19.12.1884, Զակոլանի (Կլադնոյի մոտ) 13.11.1957, Պրագա, չեխոսլովակյան և միջազգային բանվորական շարժման, Չեխոսլովակիայի քաղաքական և պետական գործիչ, գրող: Չեխոսլովակիայի կոմկուսի (ՉԿԿ) ԿԿ ի անդամ 1921-ից, 1922—25 ին` ՉԿԿ-ի գլխավոր քարտուղար: Մասնակցել է Կոմինտերնի II (1920), VI (1928), VII (1935, ընտրվել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամության թեկնածու) կոնգրեսներին: 1945—50-ին` Չեխոսլովակիայի արհմիությունների կենտրոնական խորհրդի նախագահ, 1948—53-ին` կառավարության նախագահ, 1953—57-ին` Չեխոսլովակիայի հանրապետության պրեզիդենտ:
