ՀՍՀ/ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ՄԱՐԶ
ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ՄԱՐԶ, գտնվում է Ուկրաինական ՍՍՀ հարավ-արևելքում: Կազմվել է 1939-ի հունվ. 10-ին: Տարածությունը 27,2 հզ. կմ2 է, բնակչությունը` 1894 հզ. (1976): Բաժանվում է 18 շրջանի, ունի 13 քաղաք, 20 քտա: Կենտրոնը` Զապորոժիե: Զ. մ. պարգևատրվել է Լենինի շքանշանով (1958): Բնությունը: Մակերևույթը թույլ կտրտված հարթավայր է` թեքված հս-արլ-ից հվ-արմ, դեպի Ազովի ծովն իջնում է սանդղաձև աստիճաններով (18—25 մ): Ծովափի երկայնքով ձգվում են Բերդյանսկի, Օբիտոչնայա ևն ավազալեզվակներ: Հվ-արլ-ում է գտնվում Մերձազովյան բարձրությունը (200—220 մ): Տեղ-տեղ կան մեկուսացած բլուրներ (ամենաբարձրը Մագիլա Բելմակն է, 324 մ): Կլիման չափավոր ցամաքային է, հունիսի միջին ջերմաստիճանը 22°C-ից 24°C է, հունվարի միջինը —4°C ից —5C է: Տարեկան տեղումները հս. շրջաններում 400—450 մմ են, հվ. շրջաններում` 300—350 մմ։ Խոշոր գետը Դնեպրն է: Ազովի ծովափին կան լիմաններ և աղի լճեր (Մոլոչնի ևն): Դնեպրոգէսի և Կախովկայի ՀԷԿ-ի շինարարությամբ ստեղծվել են Լենինի անվ. և Կախովկայի ջրամբարները: Հողերը բերրի, սևահողեր են (տերիտորիայի 3 4-ը),՜միայն Ազովի ծովափի երկայնքով ձգվում են աղուտներն ու մուգ շագանակագույն հողերը: Մարզը գտնվում է տափաստանային զոնայում: Համարյա ամբողջ տարածությունը հերկված է: Կենդանական աշխարհին բնորոշ են աղվեսը, գայլը, նապաստակը, սովորական համստերը, լորը, մեծ արոսը, վայրի բադը, սագը, արտույտը: Ազովի ծովում կա խամսա, թառափ, գետերում` բրամ, շիղաձուկ, գայլաձուկ, պերկես: Բնակչության 65,6 ը ուկրաինացիներ են, 28,9ը` ռուսներ, 2,1 ը` բուլղարներ, 1,1 ը` հրեաներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 69,1 մարդ է (1975): Խոշոր քաղաքներն են Զապորոժիեն, Մելիտոպոլը, Բերդյանսկը, Տոկմակը, Օրեխովը, Պոլոգին, Վասիլևկան, Վոլնյանսկը, Դնեպրոպրուդնոյեն, Կամենկա-Դնեպրովսկայան, Մոլոչանսկը: Տնտեսությունը: Զ. մ ին բնորոշ է բարձր զարգացած ինդուստրիան, քիմ. և նավթաքիմիական արդյունաբերությունը: Էներգետիկ տնտեսության հիմքն են կազմում Զապորոժիեի մոտ գտնվող Վ. Ի. Լենինի անվ. Դնեպրոգէսը, ինչպես նաև Զապորոժիեի, Մելիտոպոլի, Բերդյանսկի ջերմաէլեկտրակայանները: Զապորոժիեի «Կոմունար» ավտոմոբիլային գործարանն արտադրում է «Զապորոժեց» ավտոմոբիլները, Տոկմակի դիզելաշինական գործարանը` դիզելային շարժիչներ, Մելիտոպոլի կոմպրեսորների, մոտորների «Ավտոցվետլիտ», «Բիտմաշ» հաստոցաշինական գործարանները`շարժիչներ, հաստոցներ, կոմպրեսորներ, արդ. սառնարաններ ևն: Բերդյանսկի, Պերվոմայսկի, Օրեխովի մեքենաշինական գործարաններն արտադրում են գյուղատնտ. մեքենաներ: Լայն զարգացում է ստացել էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը: Ս. Օրջոնիկիձեի անվ. «Զապորոժստալ», «Դնեպրոսպեցստալ» էլեկտրամետալուրզիական ֆեռոմիաձուլվաձքների, հրակայուն նյութերի գործարանները (Զապորոժիե) արտադրում են թուջ, բարձրորակ պողպատ, պողպատե թերթ, թիթեղ: Զարգանում է գունավոր մետալուրգիան: Զ. մ ում աշխատում են «Կրեմնիյպոլիմեր» կոքսաքիմիական, ապակեթելի և նավթայուղի գործարանները: Շինանյութերի արդյունաբերությունը ներկայացված է տնաշինական կոմբինատով, աղյուսիկղմինդրի և այլ գործարաններով Զարգացած են սննդի և թեթև արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է, մեքենայացված: Զ. մ. հացահատիկային և տեխնիկական կուլտուրաների տնտեսությամբ ու մսակաթնատու անասնապահությամբ Ուկր. ՍՍՀ-ի կարևոր շրջաններից է: Մշակում են հացահատիկ և տեխ. կուլտուրաներ: Կամենսկ-Դնեպրովյան, Մելիտոպոլի, Բերդյանսկի շրջաններում, Զապորոժիեի և այլ քաղաքների շրջակայքում զարգացած է պտղաբուծությունը: Հվ-ում զբաղվում են խաղողագործությամբ: Ոռոգման աշխատանքներին նպաստում են Կախովկայի ջրամբարը, Կամենկայի, Բլագովեշչենսկի, Իվանովկայի ոոոգիչ համակարգերը Կառուցվում է Հյուսիսռոգաչինյան ոռոգիչ համակարգը: Անասնաբուծության մեջ առաջատարը մսակաթնատու անասնապահությունն է Զարգացած է խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը: Ազովի ծովում կա ձկնորսություն: Տրանսպորտի հիմնական տեսակը երկաթուղայինն է, կարևոր նշանակություն ունի նաև ծովային տրանսպորտը: Օդային կապ կա Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Լվովի և Ուկրաինայի ու Սովետական Միության այլ կենտրոնների հետ: 1970 71 ուս. տարում 1073 հանրակրթական դպրոցներում սովորում էր 310,5 հզ., 39 պրոֆտեխնիկական ուսումնարաններում` 15,3 հզ., 26 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում` 28,3 հզ. աշակերտ, 6 բուհերում` 27,2 հզ. ուսանող: Կար 911 մասսայական գրադարան, հայրենագիտական և գեղարվեստական թանգարաններ, 883 ակումբ, երաժշտական-դրամատիկական թատրոն, 1109 կինոսարք, 11 սպորտդպրոց: Ուկր. և ռուս, լույս են տեսնում մարզային թերթեր: Կա ոաղիո-հեոուտոակենտրոն, 169 հիվանդանոց` 19,3 հզ. մահճակալով և 4,9 հզ. բժիշկ: ԶԱՌ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Հատիս լեռան հարավ-արևելյան լանջին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան:
