ՀՍՀ/ԶԱՌԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՌԱ, Զարա, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Սեբաստիա վիլայեթում, համանուն քաղաքից մոտ 50 կմ արևելք, Կըզըլ Ըրմակ (Հալիս) գետի ափին: Որպես քաղաք հիշատակվում է VII դարից: XX դ. սկզբին ուներ 500 տան, 300-ը` հայ, մնացածը` թուրք: Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով: Հայերն ունեին եկեղեցի (Ս. Լուսավորիչ) և վարժարան (Արշակունյան): Նրանք տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի Ժամանակ:
