Jump to content

ՀՍՀ/ԶԱՌԱՆՑԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՌԱՆՑԱՆՔ, տրամաբանական մտածողության խանգարում, բնորոշվում է իրականությանը չհամապատասխանող, կեղծ, հիվանդագին դատողությունների ու պատկերացումների ամբողջությամբ, որը լրիվ տիրում է գիտակցությանը և ենթակա չէ. ուղղման ու վերահամոզման: Զ. հոգեկան մի շարք հիվանդությունների (շիզոֆրենիա, ալկոհոլամոլություն ևն) ախտանշան է: Ըստ ծագման մեխանիզմի Զ լինում է «առաջնային», աստիճանաբար զարգացող, սիստեմավորված, մեկնաբանման (դատողության) Զ., որի դեպքում վնասվում է ռացիոնալ, տրամաբանական իմացությունը և օժտված է կայունությամբ ու առաջընթացի տենդենցով: «Զգայական» Զ., սուր ծագումով, ոչ-սիստեմավորված, ընկալման Զ., բնորոշվում է անուրջների, երևակայությունների գերակշռությամբ, որի դեպքում զառանցական գաղափարները բեկորային են, անհետևողական, խանգարված է ոչ միայն ռացիոնալ, այլև զգայական իմացությունը: Բուժումը կապված է հիմնական հիվանդության վերացման հետ: