ՀՍՀ/ԶԱՌԻԹԱՓ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՌԻԹԱՓ (մինչև 1935-ը` Փաշալու, 1935—1957-ը` Ազիզբեկով), գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում: Գտնվում է Վայքի լեռնաշղթայի հս-արլ. լանջին, շրջկենտրոնից 9 կմ հվ-արլ.: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և պտղաբուծությամբ: Զ-ում է գտնվում ծխախոտի շրջանային մթերակայանը: Ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կինո: Գյուղում պահպանվեւ են խաչքարեր (XIII դ.), հին ամրոցի հետքեր, գերեզմանոց (XVII—Х I Х դդ.): Զ-ում է ծնվել հեղափոխական գործիչ, հրապարակախոս Ա. Մելիքյանը:
