ՀՍՀ/ԶԱՌԻԹԱՓԻ ՍԱՐԱՎԱՆԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՌԻԹԱՓԻ ՍԱՐԱՎԱՆԴ, գտնվում է Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Արփա գետի միջին հոսանքից ձախ` Գոմուր, Ազատեկ, Զառիթափ գյուղերի շրջակայքում: Բարձրությունը 1500—1700 մ է: Զգվածությունը արլ-ից արմ. մոտ 15 կմ է, հս-ից հվ` 4—5 կմ: Կազմված է էոգենի նստվածքահրաբխածին ապարներից, տեղ-տեղ պահպանվել են չորրորդականի պրոլյուվիալ գլաքարային ծածկույթի մնացուկներ: Ունի հս. դիրքադրություն և մասնատված է Արփա գետի Կապույտք, Փշոնք, Փոռ, Ազատեկ և այլ վտակներով: Տեղ-տեղ հանդիպում են մինչև 180 մ հարաբերական բարձրության բլուրներ:
