ՀՍՀ/ԶԱՌՔԵՆԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՌՔԵՆԴ (մինչև 1935-ը` Զարզիբիլ), գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ: Հիմնադրվել է 1801-ին:
