ՀՍՀ/ԶԱՍԼՈՆՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՍԼՈՆՈՎ Կոնստանտին Սերգեևիչ (պարտիզանական ծածկանունը` Դյադյա Կոստյա) 25.12.1909, Օստաշկով (Կալինինի մարզ) — 14.11.1942, Կուպովատ գ., ԲՍՍՀ, Վիտեբսկի մարգ, Բելոռուսիայի պարտիզանական շարժման ղեկավարներից Հայրենական մեծ պատերազմի տարիներին, Սովետական Միության հերոս (ետմահու, 7.3.1943): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1941-ի հոկտեմբերին անձնական խնդրանքով մի խումբ երկաթուղայինների հետ ուղարկվել է թշնամու թիկունքը: Օրշայում ստեղծել է ընդհատակյա խումբ, որը երեք ամսում խորտակել է գերմ. 93 շոգեքարշ, կատարել այլ դիվերսիաներ 1942-ի ամռանը և աշնանը Զ-ի բրիգադը գործել է Վիտեբսկ—Օրշա—Սմոլենսկի շրջանում և ոչնչացրել մեծ քանակությամբ գերմ. ռազմ, տեխնիկա և կենդանի ուժ: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և մեդալներով: Զ-ի հիշատակին Օրշայում կանգնեցված է հուշարձան:
