ՀՍՀ/ԶԱՎԱԴՍԿԻ
ԶԱՎԱԴՍԿԻ Յուրի Ալեքսանդրովիչ, 30.6 (12.7).1894, Մոսկվա — 5.4.1977, Մոսկվա, ռուս սովետական ռեժիսոր և դերասան ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (1948): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1915-ին ընդունվել է Ե. Բ. Վախթանգովի ստուդիան: Վախթանգովի անվ. թատրոնում խաղացել է Անտոնիոս (Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», 1921) և Կալաֆ (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1922), 1924-ին բեմադրել Գոգոլի «Ամուսնություն»ը: 1924—31-ին եղել է ՄԳԱԹ-ի դերասան, միաժամանակ (մինչև 1936-ը) ղեկավարել իր հիմնադրած (1924) ստուդիան (1927-ից թատրոն-ստուդիա): 1932—35-ին ղեկավարել է կարմիր բանակի Կենտրոնական, 1936—40-ին` Դոնի Ռոստովի Մ. Գորկու անվ. թատրոնները: 1940-ից Մոսսովետի անվ. թատրոնի գլխավոր ռեժիսոր: Լավագույն բեմադրություններից են Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը» (1934), Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1940), Լեոնովի «Արշավանք»ը (1943), Շեքսպիրի «Օթելլո»ն (1944), Չեխովի «Ճայը»ը (1945), Լերմոնտովի «Դիմակահանդես»ը (1-ին խմբ. 1952, 2-րդը` 1964, լենինյան մրցանակ, 1965): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1946, 1951):
Գրկ. Образцова А. Г., Театр им. Моссовета, М.,1959,
