ՀՍՀ/ԶԱՎԱԿՆԵՐ
ԶԱՎԱԿՆԵՐ (իրավական դրություն), չափահասության չհասած անձինք: Քաղաքացիական և ընտանեկան իրավունքներում նախատեսված դեպքերում Զ. են համարվում նան չափահասները: Զ., անկախ սեռից, սեփական ցանկությամբ կարող են ընտրել զբաղմունք, օգտագործել ծնողների գույքը, տնօրինել ժառանգած, նվիրատվությամբ ստացած կամ անձնական եկամուտների ու միջոցների հաշվին ձեռք բերած գույքը ևն: Նրանց իրավունքների ամեն մի սահմանափակում արգել վում է: Սակայն Զ-ի իրավունքների ծավալը որոշվում է գործունակությամբ: Ան չափահաս Զ-ի իրավունքներն ու պարտականություններն իրականացնում են ծնող ները` որպես նրանց օրինական ներկայացուցիչներ: Միայն առանձին դեպքերում պահանջվում է անչափահասների համաձայնությունը: Զ. ծնողների գույքի նկատ մամբ, նրանց կենդանության օրոք, իրավունքներ չունեն: Ծնողներից մեկի մահ վան դեպքում ստանում են գույքը ժառանգելու, իսկ անչափահասները նաև ժա ռանգությունից պարտադիր մաս ստանալու իրավունքներ` անգամ կտակով ժա ռանգության իրավունքից զրկվելու դեպքում: Անչափահաս Զ-ի դաստիարակու թյունն ու իրավունքների պաշտպանությունը ծնողների պարտականությունն է: Նրանք պարտավոր են ապահովել ինչպես անչափահաս, այնպես էլ չափահաս, սա կայն անաշխատունակ կարիքավոր Զ-ի ապրուստը: Այդպիսի իրավունքներ են սահմանված նաև այն անչափահասների ու չափահաս անաշխատունակների հա մար, որոնք Զ. են ճանաչվել ծնողների դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
