ՀՍՀ/ԶԱՎԱՐԶԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՎԱՐԶԻՆ Ալեքսեյ Ալեքսեևիչ, 13(25). 3.1886, Պետերբուրգ — 25.7.1945, Լենինգրադ, սովետական հյուսվածաբան, ՍՍՀՄ ԳԱ (1943) և ՍՍՀՄ ԲԳԱ(1944) ակադեմիկոս: Զ. ստեղծել է զուգահեռականության տեսությունը, ըստ որի տարբեր տիպերի կենդանիների միևնույն ֆունկցիան կատարող հյուսվածքներն ունեն կազմության միանման գծեր և էվոլյուցիայի զուգահեռ ուղղություններ: ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1942):
