Jump to content

ՀՍՀ/ԶԱՎԱՐԻՑԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՎԱՐԻՑԿԻ Ալեքսանդր Նիկոլաևիչ, 2(14).3.1884, Ուֆա — 23.7.1952, Մոսկվա, սովետական երկրաբան և պետրոգրաֆ: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939): Համարվում է երկրաբանության մեջ պետրոքիմիայի հիմնադիրը: Մշակել է հետազոտման գրաֆիկական մեթոդ, որը հնարավորություն է ընձեռում ակնառու տեսնել ապարների քիմ. կազմի առանձնահատկությունները: Կատարելագործել է շլիֆների ուսումնասիրման օպտիկական եղանակը: Նրա անունով զավարիցկիտ է անվանվել BiFO բաղադրության միներալը: 1946-ին և 1951-ին Զ. երկրաբանական դաշտային հետազոտություններ է տարել ՀՍՍՀ-ում: Նա մեծ ավանդ ունի հանրապետության տարածքի նորագույն հրաբխականության ուսումնասիրման և այդ ասպարեզում մասնագետներ պատրաստելու գործում: Զ. ՍՍՀՄ պետ. (1943, 1946) և լենինյան (1958) մրցանակների դափնեկիր է: Պարգևատրվել է Լենինի երկու շքանշաններով

Երկ. Избр. труды, т. 1—4, М., 1956—63 Игвимбриты Армении, Известия АН СССР, серия геол., 1947, 3 Изверженные горные породы, 2 изд, М., 1961.