Jump to content

ՀՍՀ/ԶԱՎԱՐՏԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՎԱՐՏԵՍ, Զավուրտիս, գյուղ Տրապիզոնի վիլայեթում (Թուրքիա): XX դ. սկզբրն ուներ խառը բնակչություն, որից 40 տուն հայ, մնացածը` թուրք: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Սարգիս) և վարժարան` 30 աշակերտով: Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: