ՀՍՀ/ԶԱՎՈՅՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՎՈՅՍԿԻ Եվգենի Կոնստանտինովիչ, 15( 28) .9.1907, Մոգիլյով Պոոդոլսկ—9.10.1976, Մոսկվա, սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964) սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): Ավարտել է Կազանի համալսարանը (1930): 1947—76-ին աշխատել է Ատոմային էներգիայի ինստ-ում: Հայտնագործել է էլեկտրոնաին պարամագնիսական ռեզոնանսի երևույթը (1944): Նրա ղեկավարությամբ կատարվել են արագընթաց (10-9—10-14 վրկ) պրոցեսների համար էլեկտրոնաօպտիկական փոխակերպիչների կիրառման հետազոտություններ: Զ աշխատակիցների հետ առաջարկել և մշակել է ջերմամիջուկային պլազմայի ստացման մեթոդ: Արժանացել է ՍՍՀՄ պետ.(1949) և լենինյան (1957) մրցանակների: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով:
