Jump to content

ՀՍՀ/ԶԱՎՐԻԵՎ ԴԱՎԻԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՎՐԻԵՎ (Զավրյան) Դավիթ Քրիստափորի 23.6(5.7).1889, Թիֆլիս — 11.8. 1957, Թբիլիսի), հայ սովետական քիմիկոս, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1939): Երևանի համալսարանի բնագիտության ֆակուլտետի առաջին դեկանը (1921), 1921-ի հոկտեմբերից մինչև 1922-ի փետրվարը` ռեկտոր: Ավարտել է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտել է Դ. Ի. Մենդելեևին: Հիմնականում զբաղվել է անօրգանական աղերի ջերմային քայքայման ռեակցիաների ուսումնասիրությամբ, ինչպես նաև նավթի ծագման երկրաբանական հարցերով:

Գրկ. Մեր անվանի դասախոսները, մաս 1, Ե., 1970: