ՀՍՀ/ԶԱՎՐԻԵՎ ՀԱԿՈԲ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՎՐԻԵՎ (Զավարյան) Հակոբ (ծն. թ. անհտ.—1920, մարտ, Մոսկվա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ: Դաշնակցության կուսակցության անդամ: Մասնագիտությամբ` բժիշկ: Սերտ կապերի մեջ է եղել ցարական դիվանագիտական շրջանների հետ և 1912—17-ին հանդես է եկել Հայկական հարցը Ռուսաստանի օգնությամբ լուծելու օգտին: Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է (1917-ի աշուն) Թուրքահայաստանի ընդհանուր նահանգապետի օգնական: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, ինչպես և իր կուսակցությունը, ունեցել է արևմտյան պրոիմպերիալիստական, հակասովետական կողմնորոշում:
