ՀՍՀ/ԶԱՎՐԻԵՎ ՎԻԿՏՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՎՐԻԵՎ Վիկտոր Գրիգորի (11.3.1908, Ուֆա — 14.3.1976, Մինսկ), հայ սովետական աշխարհագրագետ: Աշխարհագրական գիտ. դ-ր (1959), պրոֆեսոր (1960): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Մինչև 1961-ը աշխատել է Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ-ում, 1961—76-ին Բելոռուսիայի պետ. համալսարանում` ամբիոնի վարիչ: Գիտական գործունեության հիմնական ուղղությունը` լեռնային երկրների կոմպլեքսային ֆիզիկա-աշխարհագրական շրջանացման տեսությունն ու պրակտիկան է: Ուսումնասիրել է Ադրբեջանական ՍՍՀ, Վիետնամի ֆիզիկա-աշխարհագրական շրջաններն ու լանդշաֆտները, զբաղվել Կասպից ծովի և նրա մեջ թափվող գետերի գետաբերանների, Բելոռուսիայի բնության պահպանության պրոբլեմներով:
