ՀՍՀ/ԶԱՏԻԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՏԻԿ, նախապես հեթանոսական, ապա քրիստոնեական տոն: Սեմական քոչվոր ցեղերը նման տոն ունեցել են անասունների գարնանային ծնի, իսկ նստակեցության շրջանում` ցանքսի սկսման առթիվ: Համընկնում է հրեական Պասեքին, որը նվիրված էր Եգիպտոսի գերությունից հրեաների ազատվելու հիշատակին: Քրիստոնեական Զ. կապված է Հիսուս Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության հետ: Սկզբում հրեական ու քրիստոնեական Զ-ները նշվել են միաժամանակ, սակայն 325-ին Նիկիայի տիեզերաժողովը որոշեց Զ. տոնել հրեականի հաջորդ կիրակին: Զ., ինչպես և կրոնական մյուս տոները, հավատացյալների վրա կրոնի ազդեցության ուժեղացման, կրոնական գաղափարախոսության ամրապնդման միջոց է:
