Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԱՎԱՆԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԱՎԱՆԴ, գավառ (համանուն քաղաքով) Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում, Կապուտան (Ռեզայե) լճից հյուսիս, Կարմիր գետի (Երասխի աջափնյա վտակ) միջին մասում, այժմյան Զեյրավանդա գյուղի շրջակայքում: VII դ. «Աշխարհացույց»ում հիշվում է որպես Պարսկահայքի 8-րդ գավառ: Ասորեստանի թագավոր Սարգոն II-ի (մ. թ. ա. 722—705) արձանագրություններում հիշատակվում է Զարանդա երկիր անունով: Հայաստանի առաջին բաժանմամբ (387) Զ. միաց վել է Պարսկաստանին: IX—XI դդ. մտնում էր Վասպուրականի թագավորության մեջ: Զ. բնակեցված է եղել հայ բնակիչներով, որոնք, 1826—28-ի ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով, գաղթեցին և բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանում (տես նան Գաղթ):