ՀՍՀ/ԶԱՐԳԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՐԳԱՐ (Բաբայան Աբրահամ Մարտիրոսի, 1824, Շամախի—1874, Բաքու), հայ աշուղ: 1842—44-ին սովորել է ծննդավայրի գավառական դպրոցում, հորից սովորել ոսկերչություն (այստեղից էլ անունը` «Զարգար»` ոսկերիչ): 1858-ին անցել է Լենքորան, մտերմացել պարսկահայ աշուղ Մայիսի հետ, որի անունը հետագայում հիշատակել է իր բոլոր երգերում: Հորինել է հայերեն և ադրբեջաներեն: Զ. բարոյախրատական, սիրային երգերի հեղինակ է («Հոգու և մարմնի վեճր», «Այսօր ի փող, վաղն ի հող» ևն): Զ-ի «Փողի վրա ասած», «Եկայք հայեր…» մուխամմազները առանձնահատուկ տեղ են գրավում աշուղական գրականության մեջ:
