Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԳԱՑԱԾ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԳԱՑԱԾ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ, կոմունիստական հասարակարգի զարգացման պատմականորեն անհրաժեշտ էտապ, սոցիալիզմի հասուն աստիճան, երբ ապահովվում է հասարակական կյանքի բոլոր բնագավառների աննախընթաց արագ զարգացումը: Կոմունիստա կան հասարակարգը գիտականորեն պարբերացված է Կ. Մարքսի «Գոթայի ծրագրի քննադատությունը» երկում: Վ. Ի. Լենինը, ելնելով դրանից և հանրագումարի բերելով սոցիալիզմի աոաջին տարիների պատմական փորձը, կանխատեսել է «զարգացած սոցիալիստական հասարակություն» կառուցելու անխուսափե լիությունը (Վ. Ի. Լենին, հ. 30, էջ 420): Նա միաժամանակ ընդգծել է սոցիալիզմի էտապների պարբերացման անհրաժեշտությունը, որպես կուսակցության գիտական, քաղ. կուրս մշակելու օբյեկտիվ հիմք: ՍՄԿԿ XXIV համագումարը հավաստեց Զ. ս. հ-ի կառուցման փաստը ՍՍՀՄ-ում, «Սովետական մարդկանց անձնվեր աշխատանքով,—ասվում է համագումարի որոշումներում,—կառուցվել է զարգացած սոցիալիստական հասարակարգ, որի մասին Վ. Ի. Լենինը 1918 թվականին խոսում էր իբրև մեր երկրի ապագայի մասին» (ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971, էջ 50): Սոցիալիզմի հասունության տարբեր շրջանների չափանիշը ոչ միայն արտադրողական ուժերի զարգացման մակարդակն է, այլև արտադրաեղանակի կատարելության աստիճանը: Զ. ս. հ. ՍՍՀՄ անցած նախորդ էտապների օրինաչափ արդյունքն է, օրգանապես կապված է նրանց հետ և կոմունիզմի բարձր փուլին անցնելու ելակետ է: Զ. ս. հ-ի կառուցումը միաժամանակյա ակտ չէ բոլոր երկրներում: ՍՍՀՄ 60-ական թթ. ավարտեց հասուն սոցիալիզմի կառուցումը: Իսկ սոցիալիստական համագործակցության որոշ երկրներ (ԲԺՀ, ԳԴՀ, ՉՍՍՀ ևն) իրագործում են այն: Սոցիալիստական համագործակցության երկրների նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների համախմբումը, աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման ու սոցիալիստական ինտեգրացման առավելությունների օգտագործումը հասուն սոցիալիզմի ստեղծման գործոններ են: Զ. ս. հ-ի էտապում սոցիալիզմին ներհատուկ տնտ. օրենքների, հասարակական հարաբերությունների բնույթը նույնատիպ է նախորդ շրջանների համեմատ, սակայն փոխվում է դրանց կատարելության աստիճանը` տարբերակվում են սոցիալիզմի լիակատար կառուցման ու հասուն էտապները: Զ. ս. հ. նոր, բարձր աստիճանով ու հասարակական հարաբերությունների համընդգրկող մասշտաբներով համակողմանի զարգացում է ստանում, ձեռք է բերում նոր, բնորոշ գծեր: Արմատական տեղաշարժեր են կատարվում արտադրողական ուժերի, տնտ. հարաբերությունների, քաղ. կազմակերպության ոլորտներում: Բարձրանում է հասարակության անդամների բարեկեցության և հոգևոր կյանքի մակարդակը: ՍՍՀՄ-ի արդի էկոնոմիկան որակապես տարբերվում է 30—40-ական թթ. էկոնոմիկայից: 1940-ի համեմատությամբ 1975-ին հասարակական ամբողջական արդյունքն ավելացել է 11 անգամ, արտադրված ազգային եկամուտը` 11,4, հիմնական արտադրական ֆոնդերը` մոտ 11,3, արդյունաբերության արտադրանքը` 17, գյուղատնտեսությանը` 2,3 անգամ ևն: Արտադրաուժերի զարգացման նոր աստիճանը օբյեկտիվորեն պահանջում է արտադրական-տնտեսական հարաբերությունների ողջ համալիրի կատարելագործում:

Գրկ. Մարքս Կ,, Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե., 1948: Էնգելս Ֆ., Կոմունիզմի սկզբունքները, Ե., 1959: Լ ենին Վ. Ի., Երկ., հ. 25, գլուխ 5, հ. 29, Էջ 512 — 33, հ. 30, էջ 354—57, 420: ՍՄԿԿ ծրագիրը, Ե., 1974: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, ե., 1976: