ՀՍՀ/ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՉ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՒՂԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՉ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՒՂԻ, նախկինում սոցիալ-տնտեսական տեսակետից թույլ զարգացած երկրների ու ժողովուրղների` կապիտալիզմի շրջանցմամբ սոցիալիզմին անցնելու յուրահատուկ հեղափոխական պրոցես: Զ. ո. կ. ու-ու գաղափարն աոաջին անգամ գիտականորեն հիմնավորել և զարգացրել են Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը: Ռուս., բուլղ. և հնդ. համայնական հողասեփականա-տիրության ձևի կոնկրետ պատմական պայմաններն ուսումնասիրելով` նրանք հնարավոր էին համարում զարգացման կրճատ ուղին` կապված ինդուստրիալ բարձր աստիճանի վրա գտնվող երկրների պրոլետարական հեղափոխության հաղթանակի հետ: Երբ կապիտալիստական տնտեսությունը հաղթահարվի իր հայրենիքում,—գրում էր Ֆ. Էնգելսը,—և այն երկրներում, որտեղ նա ծաղկման է հասել, միայն այն ժամանակ, երբ հետամնաց երկրներն այդ օրինակով տեսնեն, թե «ինչպես է այդ արվում»… կարող են վերցնել զարգացման այդպիսի կրճատված ուղու կուրս» (Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի նամակագրությունը ռուս-քաղաքական գործիչների հետ, 1954, էջ 374): Վ. Ի. Լենինը, վերլուծելով իմպերիալիզմի դարաշրջանի սոցիալ-քաղաքական ու պատմական պայմանները, ինչպես նաև սոցիալիստական հասարակարգի ձևավորման առաջին տարիների փորձը, Զ. ո. կ. ու-ու գաղափարը վերածեց ամբողջական տեսության: Լենինը կապիտալիզմը պարտադիր անխուսափելիություն չէր համարում բոլոր երկրների համար: Եթե հաղթանակած երկրների պրոլետարիատը, գրում էր նա, իր տրամադրության ներքո գտնված բոլոր միջոցներով (տնտ., քաղ., կուլտուրական ևն) անշահախնդիր օգնություն ցույց տա նախակապիտալիստական հարաբերությունների ոլորտում գտնվող երկրների ժողովուրդներին, որոնց մոտ սոցիալական առաջադիմության ուղիով ընթանալու շարժում է նկատվում, ապա վերջինները կարող են շրջանցել արդ. կապիտալիզմի փուլը և հասնել սոցիալիզմի: Այդ ուղիով ընթանալու ռեալ պայմաններ (ներքին ու արտաքին) ստեղծվեցին Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության շնորհիվ: Բազմաթիվ ժողովուրդներ ու երկրներ (Ղազախստան, միջին-ասիական հանրապետություններ, Կովկասի լեռնականներ, Ծայր Հյուսիսի ու սովետական Արևելքի ժողովուրդներ), զարգացման բարձր մակարդակ ունեցող ազգերի եղբայրական աջակցությամբ, թոթափեցին դարավոր հետամնացությունը և պատմական կարճ ժամանակահատվածում հասան առաջավոր, զարգացած ազգերի մակարդակին: Այդ տեսակետից առավել ցայտուն է ՄԺՀ-ի օրինակը, որը ժողովրդա դեմոկրատական կարգերի, ՍՍՀՄ ի համակողմանի օգնության շնորհիվ միջնադարյան ֆեոդալիզմից անցավ սոցիալիզմի: Սոցիալիզմի համաշխարհային համակարգի ստեղծումը, գաղութատիրության փլուզումը, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի շատ ժողովուրղների քաղ. ինքնուրույնության նվաճումը նոր հեռանկարներ են բացում ազատագրված երկրների ժողովուրղների վերընթացի համար: Շատ երկրներում,—արձանագրված է ՍՄԿԿ XXIV համագումարի հաշվետու զեկուցման առթիվ ընդունած բանաձևում,—ազգային-ազատագրական պայքարը փաստորեն սկսել է վերաճել ինչպես ֆեոդալական, այնպես էլ կապիտալիստական շահագործական հարաբերությունների դեմ ուղղված պայքարի: Ժամանակակից ազգային-ագատագրական շարժման առաջավոր ջոկատը կազմում են այն երկրները, որոնք կանգնել են զարգացման ոչ կապիտալիստական ուղու վրա, այսինքն վերցրել են սոցիալիստական հասարակարգ կառուցելու կուրս» (ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, 1971, էջ 255): Այդ ուղիով ընթացող երկրներում առաջադեմ դասակարգերը համախմբվում են ազգային ճակատի մեջ և իրականացնում արմատական վերափոխումներ: Միջազգային առաջադեմ ուժերի օգնությամբ այդ երկրների հեղափոխական-դեմոկրատական ուժերը հեռանկարում ի վիճակի են արմատավորել սոցիալիստական հասարակական հարաբերություններ: Սակայն գաղութային լուծը թոթափած երկրների առաջրնթացը հեշտ ու հանգիստ չի տեղի ունենում: Տեխնիկատնտեսական դժվարությունները հաղթահարելուն զուգընթաց, այն ընթանում է հետադեմ ուժերի դեմ մղվող պայքարում: Քանի որ այդ երկրների կապը տակավին սերտ է կապիտալիզմի համաշխարհային շուկայի հետ, ամբողջությամբ չեն վերացված կոմպրադորական բուրժուազիայի, ֆեոդալական արիստոկրատիայի մնացորդները, իսկ մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսաձևերի առկայությունը մշտապես կապիտալիստական հարաբերությունների ծնման վտանգ է պարունակում, ապա ամենուրեք չէ, որ դեմոկրատական ուժերի պայքարը հաղթանակով է պսակվում: Պատմությանը մինչ այժմ հայտնի է Զ. ո. կ. ու-ու երեք ձև. կապիտալիզմի շրջանցումն ու սոցիալիզմի կառուցումն ընթանում է պրոլետարիատի դիկտատուրայի համակարգում (սովետական Արևելք), ժողովրդա-դեմոկրատական քաղ. իշխանության պայմաններում (Մոնղոլիա և ուրիշներ), ազգային դեմոկրատիայի պետության հովանու ներքո:
Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Պլեխանով Գ. Վ., Մեր տարաձայնությունննրը, Ե., 1939: ՍՄԿԿ ծրագիրը, 1961: ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971: Ульяновский Р. А., Социализм и освободившиеся страны, М., 1972. Брутенц К. Н., Современные национально-освободительные революции, М., 1974.
