Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԴԱԲԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԴԱԲԻ (Մելիքով) Հասանբեկ Սալիմբեկ օղլի 12(24).11.1837, գ. Զարդոբ — 15(28).11.1907, գ. Զարդոբ, ադրբեջանցի հասարակական-թատերական գործիչ, լրագրող, մանկավարժ: 1865-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բնա-մաթեմատիկական ֆակուլտետը: Աշխատել է Բաքվում որպես ուսուցիչ: Ն. Վեզիրովի հետ 1873-ին Բաքվում կազմակերպել է Մ. Ֆ. Ախունդովի «Ժլատի արկածը» պիեսի բեմադրությունը, որով սկզբնավորվել է ադրբ. ազգային թատրոնը: 1882-ին ստեղծել է սիրողական խումբ, իսկ 1897-ին` առաջին «մուսուլմանական դրամատիկական խումբը»` ադրբ. թատրոնի գործունեությունը դնելով պրոֆեսիոնալ զարգացման ուղու վրա: Զ. հրատարակել է ադրբ. աոաջին դեմոկրատական-լուսավորական «Էքինչի» («Երկրագործ», 1875—77) թերթը, որին աշխատակցել են Մ. Ֆ. Ախունդովը, Ս. Ա. Շիրվանին, Ն. Վեզիրովը և ուրիշներ: Ռեալիստական գրականության ջատագով Զ. իր հոդվածներում հանդես է եկել ընդդեմ կրոնա-միստիկական պոեզիայի

Երկ. Избр. статьи и письма, т. 1, Б., 1962.

Գրկ. Геюшов 3. Б., Мировоззрение Г. Б. Зардаби, Б., 1962.