Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐ, օռնամենտ(<լատ. ornamentum — զարդ, զարդարանք), տարրերի ռիթմիկ դասավորությամբ կազմված զարդ (դրվագ, նախշ, զարդաքանդակ, զարդանկար): Զարդապատում են զանազան առարկաներ (սպասք, գործիքներ, զենքեր, մանածագործական ապրանքներ, կահույք, գրքեր ևն), ճարտ. շինություններ (ինչպես դրսից, այնպես էլ ներսից), պլաստիկ արվեստի ստեղծագործություններ (հիմնականում կիրառական), նախնադարյան ժողովուրդները կիրառել են նան մարդկային մարմինը գունազարդելու, վիտելու համար: Զարդարելով և կազմակերպելով առարկայի մակերեսը` Զ. բացահայտում կամ ընդգծում է նրա արխիտեկտոնիկան: Հայտնի է հնագույն ժամանակներից: Յուրաքանչյուր դարաշրջան, ազգային մշակույթ ստեղծել է Զ-ի իր համակարգը (տես նաև Զարդարվեստ): ժող. արվեստում ձևավորված Զ-ի կայուն ձևերն ու սկզբունքները խոր հետք են թողել ազգային արվեստի նկարագրի վրա: Զ-ի ձևական առանձնահատկություններից են դեկորատիվ ոճավորումը, հարթապատկերայնությունը, օրգ. կապը մակերեսի հետ, առարկայի կառուցվածքի ընդգծումը: Ըստ կոմպոզիցիայի, որ պայմանավորված է առարկայի ձևով, Զ. լինում է ժապավենաձև, կենտրոնակազմ, եզրավոր, հերալդիկ և այս տիպերի բարդ համադրումներով, իսկ օգտագործվող մոտիվներով` երկրաչափական (կետեր, ուղիղներ, զիգզագներ և հատվող գծեր, շրջանագծեր, շեղանկյունիներ, աստղիկներ, գալարազարդեր ևն), բուսական (լոտոս, պապիրուս, արմավիկ, արջամագիլ), կենդանակերպ: Որպես Զ-ի մոտիվ կիրառվում են նաև մարդկային ֆիգուրներ, ճարտ. հատվածներ, զենքեր, տարբեր նշաններ և գերբեր:

Գրկ. Лоренц Н. Փ., Орнамент всех времен и стилей, в. 1—8, СПБ, 1898—99.