Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԴԱՐՅԱՆ ՀՐԱՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԴԱՐՅԱՆ Հրաչ Ռուբենի (ծն. 1892, Խարբերդ), ֆրանսահայ գրող: Սովորել է Կարինի Սանասարյան, Պոլսի Կեդրոնական վարժարաններում, Անդրկովկաս տարագրվելուց հետո Ներսիսյան դպրոցում, ապա` Գևորգյան ճեմարանում: Ուսանել է Սորբոնի համալսարանում: Փարիզում տպագրել է երկու վեպ` «Մեր կյանքը» (1934) և «Որբացող մարդիկ» (1954), ինչպես նաև «Ժամանակ և խորհուրդք յուր» (1955) գիրքը, որը հեղինակի խորհրդածություններն է բարոյական, գրական և այլ խնդիրների շուրջ: Իր վեպերում և պատմվածքներում Զ. պատկերել է ֆրանսահայերի կյանքը: Սփյուռքում տպագրած հոդվածներում ջերմորեն է արտահայտվել Սովետական Հայաստանի մասին: