ՀՍՀ/ԶԱՐԵՀ
ԶԱՐԵՀ, Զահրատ, Դարեհ հուն., ծն. և մահ. թթ. անհտ.) Ծոփքի ստրատեգոս-կաոավարիչ` մ. թ. ա. 202 — 201-ից, թագավոր` մ. թ. ա. 190—մոտ 175: Սերել է, հավանաբար, Ծոփք-Կոմմագենեի Երվանդունի արքայատոհմից: Հաջորդել է Ծոփքի Քսերքսես թագավորին: Սելևկյան Անտիոքոս III թագավորը մ. թ. ա. III դ. վերջին, նվաճելով Երվանդունիների հայկ. տիրույթների զգալի մասը Կոմմագենեում, Ծոփքում և Մեծ Հայքում, Ծոփքի ստրատեգոս-կաոավարիչ է կարգել Զ ին: Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտում (մ. թ. ա. 190) Անտիոքոս III պարտությունից հետո Զ. ապստամբել և Ծոփքը հռչակել է անկախ թագավորություն` դաշնակցային հարաբերություններ հաստատելով Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի հետ: Զ. մասամբ իր թագավորությանն է միավորել Սելևկյանների միջամտությամբ տրոհված հայկ. մերձեփրատյան հողերը: Զ ի անունով և պատկերով հատվել է դրամ:
Գրկ. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ. 1, Վնտ., 1784, էջ 204—207: Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե,, 1971: Страбон, География, Л., 1964.
