Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԵՀԱՎԱՆ ԳԱՎԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԵՀԱՎԱՆ, գավառ և քաղաք Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում, Կապուտան (այժմ` Ռեզայե) լճի հյուսիս-արևմտյան մասում: Համապատասխանում է այժմյան Սալմաստ գավառին: Այս գավառը Նոր Շիրական բդեշխության կենտրոն Զարեհավանի քաղաքային տարածքն է: Ըստ երևույթին, գավառը եղել է Զարեհվանյան նախարարական տոհմի ժառանգական հայրենիքը: Այս տոհմից են նշանակվել Նոր Շիրական երկրի բդեշխները: Պարսկահայք նահանգը, այդ թվում Զ. թե Արտաշեսյանների և թե Արշակունիների ժամանակ մտնում էր հայկ. պետության մեջ: Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թ.) այն միացվեց Պարսկաստանին (Զարավանդ, Հեր գավառները և մի քանի այլ շրջաններ X դ. մտնում էին Վասպուրականի թագավորության մեջ): Զ. դարեր շարունակ բնակեցված է եղել հայերով: 1826—28-ի ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով Զ-ի գավառից հազարավոր հայեր գաղթեցին և բնակություն հաստատեցին Արեվելյան Հայաստանում: