ՀՍՀ/ԶԱՐԻՆ ԹՈՒՅՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՐԻՆ (մեթիլֆոսֆոնաթթվի ֆտորանհիդրիդի իզոպրոպիլէսթեր), նյարբդալուծանքային թունավոր նյութ: Անգույն, շարժուն հեղուկ է, եռ. ջերմաստիճանը` 151,5°C, խտությունը` 1094 կգ/մ3: Լավ է լուծվում ջրում և օրգ. լուծիչներում: Հեշտությամբ հիդրոլիզվում է հիմքերի և ամինների ներկայությամբ, համեմատաբար դժվար` թթուների և ջրի, բոլոր դեպքերում առաջացնելով ոչ թունավոր նյութեր: Մահացու քանակությունը օդում 0,2 մգ/լ է` ազդման մեկ րոպեի ընթացքում: Հուսալի պաշտպանական միջոցը հակագազն է:
