Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԻՇԱՏ ՔԱՂԱՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԻՇԱՏ, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լճից հյուսիս: Զ. հիմնվել է, հավանաբար, Արտաշես Ա-ի օրոք (մ. թ. ա. 189—160), որը այդպես կոչվեց ի պատիվ իր հոր` Զարեհի: Դառնալով արքունի քաղաք` Զ. ստացավ առանձին քաղաքային տարածք Աղիովիտ գավառի արմ. մասում: Մովսես Խորենացին հիշատակում է, որ Զ-ում է թաղվել Գնել Արշակունին: Փավստոս Բուզանդի վկայությամբ, պարսից շահ Շապուհ II 368—369-ին ավերել է քաղաքը և 24 հզ. ընտանիք հայ ու հրեա բնակչության բռնագաղթեցրել Պարսկաստան: Զ. վերակառուցվել է XV դ.: Թովմա Մեծոփեցին XV դ. Զ. հիշատակում է որպես գյուղաքաղաք: Զ-ի տեղում այժմ գտնվում է Երիշատ գյուղը: