ՀՍՀ/ԶԱՐԻՖՅԱՆ ՄԱՏԹԵՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՐԻՖՅԱՆ Մատթեոս Տաճատի (4.1.1894, Կ. Պոլիս—9.4.1924, Կ. Պոլիս), հայ բանաստեղծ: Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1913), ուսուցչություն արել Կիլիկիայի Ադանա քաղաքում (1913—14): 1919—21-ին դասավանդել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, աշխատակցել «Նավասարդ», «Ճակատամարտ» պարբերականներին: Հրատարակել է քանաստեղծությունների երկու ժողովածու` «Տրտմության խաղաղու թյան երգեր» (1921), «Կյանքի և մահվան երգեր» (1922)
Երկ. Ընտիր քերթվածներ, Հալեպ, 1946: Ամբողջական գործեր, Բեյրութ, 1956: Երգեր, Ե., 1965:
Գրկ. Ծառուկյան Ա., Եղերաբախտ, քերթողներ, Բեյրութ, 1933: Գաբրիելյան Վ., Արևմտահայ բանաստեղծներ, Ե., 1974:
