Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԽԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԽԻ Ալեքսանդր Գրիգորևիչ, ծն.5(18).2.1908, Պետերբուրգ, սովետական կինոռեժիսոր և կինոդրամատուրգ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1969): ՍՄԿԿ անդամ 1948-ից: 1927-ին ավարտել է Լենինգրադի էկրանային արվեստի տեխնիկումը: 1929-ից մինչև 50-ական թթ. համատեղ աշխատել է Ի. Ե. Խեյֆիցի հետ և ղեկավարել է Լենինգրադի «Սովկինո» ֆաբրիկայի կոմերիտական 1-ին բեմադրական բրիգադը (այժմ` «Լենֆիլմ» կինոստուդիա): Խեյֆիցի հետ ստեղծած լավագույն ֆիլմերից են` «Բալթիկայի դեպուտատը» (1937), «Կառավարության անդամը» (1940), «Նրան կոչում են Սուխե-Բատոր» (1942), «Մալախով կուրգան» (1944): «Մոսֆիլմ» կինոստուդիայում Զ. նկարահանել է «Բարձունք» (1957) կինոնկարը, էկրանավորել Լ. Ն. Տոլստոյի «Աննա Կարենինա»ն (1968): Արժանացել է պետ. մրցանակների (1941, 1946):