Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐ, արտերիաներ (հուն. արյան անոթներ, որոնք սրտից արյուն են տանում դեպի հյուսվածքներն ու օրգանները: Զարկերակային համակարգն ընդգրկում է թոքային Զ., աորտան և նրա ճյուղավորումները: Զ-ով դեպի օրգաններն ու հյուսվածքներն է հոսում թթվածնով և սննդանյութերով հարուստ արյուն, բացառությամբ թոքային Զ-ի, որոնք սրտից դեպի թոքերն են տանում ածխաթթվով հարուստ արյուն: Միևնույն զարկերակի աոանձին ճյուղերը կամ մի քանի Զ-ի բազմաթիվ ճյուղեր իրար միանալով կազմում են անաստամոզներ (բերանակցումներ), որոնք, Զ-ի գլխավոր ճյուղով, արյան հոսքի ընդհատման դեպքում, ապահովում են արյան կոլլաաերալային շրջանառությունը: Զ-ի պատերը կազմված են երեք շերտից, արտաքին` շարակցական (ադվենտիցիա), միջին` հարթմկանային և առաձգական, ներքին` Էնդոթելային հյուսվածքներից: Տես նաև Արյունատար անոթներ և Պուլս: