ՀՍՀ/ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ ԿԱՐԾՐԱՑՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ ԿԱՐԾՐԱՑՈՒՄ, արտերիոսկլերոզ (զարկերակ և <հուն. կարծրացում), զարկերակների ախտաբանական վիճակ, առաջանում է զարկերակների պատերի կարծրացումով և հաստացումով ուղեկցվող տարբեր բնույթի հիվանդությունների պատճառով: «Զ. կ.» հավաքական հասկացություն է, որը նախկինում (մինչև աթերոսկլերոզից առանձնացնելը, որպես ինքնուրույն հիվանդություն) օգտագործում էին աթերոսկլերոզի բնութագրման համար: «Զ. կ.» տերմինը երբեմն օգտագործում են օրգանիզմի որևէ մասի (վերջույթներ) կամ օրգանի (երիկամ, գլխուղեղ) զարկերակների կարծրացման պրոցեսը նկարագրելու համար: Սակայն այն չի բնորոշում հիվանդության բնույթը: Տես նաև Աթերոսկլերոզ:
