Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԿՈՒՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԿՈՒՄՆԵՐ, պարբերաբար փոփոխվող ամպլիտուդով տատանումներ, որոնք ստացվում են մոտ հաճախականություններով երկու ներդաշնակ տատանումների վերադրումից: Զ-ի առաջացման պատճառն այն է, որ երկու տատանումների փուլերի տարբերությունն այնպես է փոփոխվում, որ Ժամանակի որևէ պահին տատանումները լինում են նույն փուլում, որոշ Ժամանակ անց հակառակ փուլերում, այնուհետև` նորից նույն փուլում են Տարբեր ամպլիտուդների (A 1 A 2) X 1 և X 2 ներդաշնակ տատանումների վերադրումից ստացվող X տատանման (արդեն ոչ ներդաշնակ) ինտենսիվությունը. (А 2) Ժամանակի ընթացքում դանդաղ փոփոխվում է նվազագույն (A 1—A 2)2 արժեքից մինչն առավելագույնը` (A 1 A 2)2: Վերադրվող տատանումների ֆիզիկական բնույթից կախված` Զ. լինում են մեխանիկական, ձայնային, էլեկտրական կամ էլեկտրամագնիսական: Լուսային տիրույթի էլեկտրամագնիսական երկու տատանումների վերադրումը հանգեցնում է լուսային բծի պարբերական աղոտացման և պայծառացման: Մարդկանց դեռևս վաղուց հայտնի են եղել ձայնային Զ.` ղողանջ անունով: Այն լավ է նկատվում տարբեր հաճախականությունների (զանգվածների) զանգերի միաժամանակյա ճոճման դեպքում: Մեխանիկական Զ. կարելի է դիտել զուգահեռ պարաններից կախված տարբեր սեփական հաճախականությունների 2 ճոճանակների վրա: Տեխնիկայում շատ է տարածված Զ-ի միջոցով տատանումների որևէ աղբյուրի անհայտ հաճախականության չափման մեթոդը: Զրոյական Զ-ի (վերադրվող տատանումների հաճախականությունները հավասարվում են, և Զ-ի հաճախականությունը դաոնում է 0) երնույթն օգտագործվում է երաժշտական գործիքների լարքի համար: