ՀՍՀ/ԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ԶԱՐՅԱՆ (Եղիազարյան) Արմեն Կոստանի (ծն. 13.9.1914, Կ. Պոլիս), հայ սովետական ճարտ., Կ. Զարյանի որդին: ՀՍՍՀ վաստ. ճարտարապետ (1976): 1932-ին ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը: Սովորել է Վենետիկի ճարտ. ֆակուլտետում (1934-ից), Փարիզի «Էկոլ դե Բոզար»ում (1937—39), Հռոմի համալսարանի ճարտ. ֆակ-ում (ավարտել է 1941-ին): Մինչև Սովետական Հայաստան հայրենադարձվելը (1963) նախագծել և կաոուցել է 252 մենատներով «մարոկկանների թաղամասը» (Տանժեր, Մարոկկո, 1950—54), «Աուտոմոբիլ Քլըբ»ի վարչական շենքը (Հռոմ, Լ. Մաինարդիի հետ, 1956—59), ֆրանչեսկանների միջազգային համալսարանի համակառույցը (ԷՈՒՐ—Հռոմ, Ջ. Ստերբինիի հետ, 1961—64): 1963-ին Տ. Բրեչչիա-Ֆրադատոկկիի (Հռոմ) հետ հիմնադրել է միջնադարյան հայկ. ճարտ. ուսումնասիրության գործը: Զ-ի նախագծերով Երևանում կառուցվել են` բնակելի շենքեր (1966—68), կոոպերատիվ տեխնիկումի համակառույցը (ութ մասնաշենք, 1967-ից): 1966-ին մրցույթով շահած նախագծով է կառուցվում Երևանի Գլխավոր պողոտան (1971-ից): Ճարտ. խմբի հետ մասնակցել է Երևանի կենտրոնի բարեկարգման նախագծի համամիութենական մրցույթին (1974, առաջին մրցանակ)
Երկ. Իտալական արդի ճարտարապետությունը, Ե., 1975:
