ՀՍՀ/ԶԱՐՅԱՆ ՆՎԱՐԴ
ԶԱՐՅԱՆ Նվարդ Կոստանի (ծն. 6.8.1917, Ֆլորենցիա), հայ քանդակագործուհի: Իտալիայի կոմկուսի անդամ (1944-ից): Կ. Զարյանի դուստրը: 1940-ին ավարտել է Հռոմի Արվեստների ակադեմիան: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հռոմի շրջակայքում մասնակցել է Դիմադրության շարժմանը: 1965-ից դասավանդում է Հռոմի Արվեստի լիցեյում: 1952-ին արժանացել է Հռոմի կենտրոնական կայարանի խճանկարի համար հայտարարված համաիտալական աոաջին մրցանակի: Զ-ի քանդակներին («Մայրություն», «Արևին նայող կինը», «Նստած կինը», «Ցանկապատի ետևում» ևն) բնորոշ են ներքին ոգեշնչվածությունը, դինամիզմը., զուսպ միջոցներով մշակված ընդհանրացված մակերեսները: Զ-ի գործերը ցուցադրվել են Հռոմում, Կոպենհագենում, Վիեննայում, 1955-ին` Վենետիկի Բիեննալեում: 1964-ին Հայաստանի նկարչի տանը (Երևան) ցուցադրվել են Զ-ի 25 քանդակները (հեղինակը դրանք նվիրել է Հայաստանի պետ. պատկերասրահին), 1967-ին` նկարները:
