Jump to content

ՀՍՀ/ԶԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐՅԱՆ Ռուբեն Վարոսի, իսկական ազգանունը` Ղազանջյան, ծն. 1(14).9. 1909, Ալեքսանդրապոլ, հայ սովետական գրականագետ, թատերագետ, մանկավարժ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1961): Արվեստագիտության դ-ր (1962), պրոֆեսոր (1963), ՀՍՍՀ ԳԱ թղթ-անդամ (1974): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1936-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1938—47-ին եղել է Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1941—43-ին` «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948—58-ին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստ-ի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ, 1958-ից` ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ-ի դիրեկտոր: Զ. տպագրության է պատրաստել Գ. Սունդուկյանի 1951—61-ի ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները: Զ-ի ոաումնասիրությունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանն ու դերասանական արվեստին: Գրել է հուշագրություններ` հայ արվեստի և գրականության անվանի գործիչների մասին: Խ Աբովյանին, Նար-Դոսին, Վրթ. Փափազյանին, Հ. Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է: Զ-ի նախաձեռնությամբ ԳԱ արվեստի ինստ-ում ստեղծվել է Շեքսպիրագիտական գրադարան (1964) և հայկական Շեքսպիրագիտության կենտրոն (1966): 1970-ից անդամ է Գերմանական շեքսպիրյան ընկերության: 1974-ից գրականության, արվեստի և ճարտ. ՀՍՍՀ պետ. մրցանակների հանձնաժողովի նախագահն է: Նրա մի շարք աշխատություններ լույս են տեսել ռուսաց և օտար լեզուներով

Երկ. Աբովյանի կյանքը, Ե., 1939: Պայքար ռուս դրամատուրգիայի համար հայ թատրոնում, Ե., 1954: Թատերական դիմանկարներ, գիրք 1, Ե., 1956: Սիրանույշ, Ե., 1957: Ադամյան. արվեստը, Ե., 1960: Ադամյան. կյանքը, Ե., 1961: Շեքսպիրը և հայերը, Ե., 1967: Հուշապատում, գիրք 1, 2, Ե., 1975, 1977 Շեքսպրրի հետ, Ե., 1976: