Jump to content

ՀՍՀ/ԶԱՐՈՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐՈՅԱՆ Պետրոս Կարապետի (ծն. 6.12.1903, Կ. Պոլիս), հայ գրող, մշակութային գործիչ: Խմբագրել է «Նոր հավատք» (1924, Զ. Որբունու հետ), «Լուսաբաց» (1938—39, Զ. Որբունու հետ), «Հայ միտք» (1954—55) պարբերականները, դասավանդել (1962—64) Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: 1965-ից ապրում է Մարսելում: Լույս է ընծայել «Մեռնողները» (1928) դրաման, «Ակսել Բակունց և իր «Սև ցելերի սերմնացանը» (1935) գրականագիտական ուսումնասիրությունը, «Սև ու ճերմակ» (1941) ժողովածուն: Սովետական Հայաստանի նկատմամբ սփյուռքահայ երիտասարդության վերաբերմունքն ու դիրքորոշումն է արտացոլում «Մենք ալ հայրենիք ունինք» (1965) պիեսը: Ստորագրել է Մեֆիսթո,. Պերճ, Դպիր, Որևէ մեկը ծածկանուններով: