ՀՍՀ/ԶԱՐՈՒԲԻՆԵՑՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՐՈՒԲԻՆԵՑՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, մ. թ. ա. I - մ. թ. 1 դդ. հնագիտական մշակույթ միջին և մասամբ վերին մերձդնեպրյան շրջաններում: Որոշ ուսումնասիրողներ այն համարում են սլավ.: Անվանումն ստացել է Կիևի մարգի Զարուբինցի գյուղի դամբարանադաշտից: Զ. մ-ին բնորոշ են դիակիզումով դամբարանադաշտերը: Կմախքներ են գտել միայն երկու հնավայրերում: Բնակավայրերը կառուցվել են բարձր և դժվարամատչելի տեղերում: Բնակչությունն ապրել է տոհմական կարգերով: Աշխատանքի գործիքները եղել են հիմնականում երկաթից, զարդերը` բրոնզից: Զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ: Զ. մ. կրել է Լատենյան. մշակույթի ազդեցությունը:
