ՀՍՀ/ԶԱՐՈՒԴՆԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՐՈՒԴՆԻ Իվան Պետրովիչ (ծն. թ. անհտ.—1727), ճարտարապետ և նկարիչ: Ծնվեւ է Ուկրաինայում: 1701-ից Մոսկվայում եղել է պետ. ծառայության մեջ: Մոսկվայի Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու (այսպես կոչված` Մենշիկովի աշտարակ, 1704—07) ստեղծողն է: Զ-ի գծանկարներով են կատարվել 1719-ին` Տալլինի Պրեոբրաժենսկի կաթողիկեի և 1722—27-ին` Պետերբուրգի Պետրապավլովյան ամրոցի կաթողիկեի ավագ խորանների բազմահարկ, փայտյա փորագրված պատկերակալները:
