Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱԹԱԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱԹԱԼԱ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ Զաքաթալայի շրջանի կենտրոնը, Տալաչայ գետի ափին: Գտնվում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հվ. անտառապատ նախալեռներում, Եվլախ երկաթուղային հանգույցից 152 կմ հս-արմ.: Կան ընկույզի մաքրման, մրգի պահածոների, յուղապանրագործական, շերամի սերմնամթերման, եթերայուղի, աղյուսի, ասֆալտի գործարաններ, կահույքի, թեյի ֆաբրիկաներ, ինկուբատորա-թռչնաբուծական կայան, գյուղատնտ. տեխնիկում, մանկավարժական ուսումնարան, պատմա-հայրենագիտական թանգարան, ժող. թատրոն, զբոսաշրջիկների հանգրվան: Քաղաք է 1840-ից: