Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ ԱՂԹԱՄԱՐՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐԻԱ ԱՂԹԱՄԱՐՑԻ, Զաքարե (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ մանրանկարիչ. գրիչ. Վասպուրականի մանրանկարչության դպրոցի, ներկայացուցիչ: Ստեղծագործել է XIV դ. 2-րդ կեսին, Աղթամար կղզում: Նրան անվանել են «վարպետ գրագիր», «փիլիսոփա»: Զբաղվել է նաև երաժշտությամբ: 1355—1403-ին ընդօրինակել և պատկերազարդել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 14-ը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում: Զ. Ա. հայկ. մանրանկարչության այսպես կոչված «ժողովրդական ուղղության» նշանավոր դեմքերից է: Օգտվել է ինչպես պարականոն, այնպես էլ ժողովրդական-կենցաղային մոտիվներից ու ձևերից: Հատկապես ուշագրավ են ձեռագրերում հանդիպող դիմանկարները: Նրա արվեստին բնորոշ են գծի պայմանական կերպավորումն ու մաքուր գունահատվածների դաշնությունը, զարդերի և գեղագրության միասնությունը, դեկորատիվ արտահայտչականությունը: