Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ ԱՎԱՆՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐԻԱ ԱՎԱՆՑԻ, Զաքարիա Նկարող (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ մանրանկարիչ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վերջին ներկայացուցիչներից: Ստեղծագործել է XVI դ, վերջին և XVII դ. սկզբին` Վասպուրականի Ավանց գյուղում: Եղել է նաև գրիչ և կազմարար: Մանրանկարչության արվեստը սովորել է նկարիչ Հակոբ Ջուղայեցու մոտ: Ունեցել է մի շարք աշակերտներ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահպանվում է Զ. Ա-ու վեց ձեռագիր: Նրա արվեստին բնորոշ են պատկերագրության տեղական հին ավանդույթների և նոր միտումների համադրումը, մոտիվների և ձևերի փոքր-ինչ ծանրաբեռնվածությունը: Խիստ գունահարաբերումները և հատկապես հստակ ուրվագծերը նպաստել են ձեռագիր-գրքի պատկերազարդման դեկորատիվ համակարգին: Զ. Ա. հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել զարդի նկատմամբ: